Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Որպեսզի սեփական աչքերով տեսնի պատերազմի ավերածությունները

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հոկտեմբերի 25-ի առավոտյան չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա. հայտնում է DPA գործակալությունը։ Կիևում Շտայնմայերը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Գերմանիայի նախագահը ցանկություն է հայտնել սեփական աչքերով տեսնել, թե Ուկրաինան պատերազմի հետևանքով ինչ վնասներ է կրել։