Նոր պապին պետք է ընտրեն կաթոլիկ եկեղեցու ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հայտնի են որպես Կարդինալների կոլեգիա: Այս մասին գրում է BBC-ն։ Նրանք նշանակվում են անմիջապես պապի կողմից, ձեռնադրվում են որպես եպիսկոպոսներ։ Նոր պապի օգտին կարող են քվեարկել միայն նրանք, ում 80 տարին դեռ չի լրացել՝ նրանք կոչվում են «պապաբիլի»։
Կոլեգիայում ներկայումս ընդգրկված է 252 կաթոլիկ կարդինալ, որոնցից 183-ը ձայնի իրավունք ունի։ Մյուսները կարող են մասնակցել բանավեճին, թե ով պետք է զբաղեցնի նոր պապի տեղը։ Կարդինալները սովորաբար ընտրում են իրենցից մեկին: Երբ 2013-ին արգենտինացի պապ Ֆրանցիսկոսը դարձավ պատմության մեջ առաջին պոնտիֆիկոսը Հարավային Ամերիկայից, տարածաշրջան, որը կազմում է աշխարհի կաթոլիկների մոտ 28%-ը: Բայց ամենից հաճախ պապերն ընտրվում են եվրոպացիներից, հատկապես՝ իտալացիներից:
Մինչ օրս ընտրված 266 Պապերից 217-ը եղել են Իտալիայից։ Գերմանական Bild պարբերականը նշում է, որ պապական գահի գլխավոր հավակնորդների թվում մի քանի ականավոր դեմքեր կան։ Ֆավորիտներից մեկը 59-ամյա պատրիարք Պիերբատիստա Պիցաբալլան է Երուսաղեմից։ Ցանկում է նաև պահպանողական հայացքների տեր և Դոնալդ Թրամփի կողմնակից գերմանացի կարդինալ Գերհարդ Լյուդվիգ Մյուլերը։ Լուրջ աջակցություն է վայելում նաև 2013 թվականից Վատիկանում աշխատող, Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինը։