Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի խորհրդարանը. RFI-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Մոդ Բրեխոնը։
Կառավարության նիստում Բրեժոնը մեջբերել է Մակրոնի խոսքերը՝ նշելով, որ Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնելու վերաբերյալ առաջարկները պետք է դիտարկել որպես «խորհրդարանը լուծարելու առաջարկներ»։
Կառավարության խոսնակի խոսքով՝ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիայի ներկայիս կառավարության դեմ ներկայացվել է անվստահության երկու քվե՝ մեկը ծայրահեղ աջերի, մյուսը՝ ծայրահեղ ձախերի կողմից, «ինչը ցույց է տալիս, որ ոմանք չեն ցանկանում երկխոսություն սկսել»։