Միացյալ Նահանգների հյուսիսարևելյան Նոր Անգլիայի կենդանաբանական այգիները սկսել են պատվաստել COVID-19 վարակին ենթակա կենդանիներին: Չնայած Franklin Park-ում և Stone-ում դեպքեր չեն հայտնաբերվել, անասնաբույժները որոշել են կենդանիներին պատվաստել Zoetis-ով՝ որպես կանխարգելիչ միջոց։ Իզվեստիայի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտնել է կենդանաբանական այգիների կայքը:
Կենդանիների պատվաստանյութը մշակվել է Zoetis-ի կողմից, որը պատրաստուկի ավելի քան 11 հազար չափաբաժին է նվիրաբերել ավելի քան 100 կաթնասունների տեսակների համար, որոնք բնակվում են ԱՄՆ-ի գրեթե 70 կենդանաբանական այգիներում և կենդանիների խնամքի այլ հաստատություններում: