Առնվազն 22 մարդ է զոհվել Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում պտտահողմերի, անձրևների և հեղեղների պատճառով, որոնք առաջացել են «Իդա» փոթորկի հետևանքով: Այդ մասին հայտարարել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Նյու Յորք նահանգում աղետի զոհ է դարձել 8 մարդ, Նյու Ջերսիում՝ 14։ Երկու նահանգներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված:
Ներկա դրությամբ Նյու Յորքում ջրհեղեղի հետևանքներ գրեթե չեն զգացվում: Հասարակական տրանսպորտն աշխատում է։