ՆԱՏՕ-ի Poseidon 21 զորավարժություններն այսօր մեկնարկել են սևծովյան «Կոնստանցա» նավահանգստում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռումինիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը:
««Կոնստանցայի» նավատորմի հրամանատարությունն անցկացնում է ծովում, ցամաքում և օդում ծրագրված զորավարժությունները, որոնց մասնակցում են Բուլղարիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ռումինիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ուժերը: «Պոսեյդոն-21»-ը բարձր աստիճանի բարդության զորավարժանք է, որի նպատակն է ՆԱՏՕ-ի հնարավորությունների կիրառումը Հյուսիսատլանտյան դաշինքի արագ արձագանքման հմտություններն ամրապնդելու համար»,- ասվում է Ռումինայի ռազմածովային ուժերի ԳՇ հաղորդագրության մեջ: