Մեզ անհանգստացնում է այն, ինչ կատարվում է Վրաստանում. հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Իհարկե, մենք դատապարտում ենք ցանկացած միջամտություն ընտրություններին։ Մեզ մտահոգում է Մոլդովայում տեղի ունեցածը, գոհ ենք արդյունքից, բայց ակնհայտ միջամտություն եղավ։ Միևնույն ժամանակ, այս երկրի իշխանությունները կարողացան ընտրություններ անցկացնել իրենց ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան»,- ասել է Ռյուտեն։
Այնուհետև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է Վրաստանի իրադարձություններին՝ ասելով. «Ինչ վերաբերում է Վրաստանին, իհարկե, մեզ անհանգստացնում է այն, ինչ կատարվում է հենց Վրաստանում։ Մենք հետևում ենք իրադարձություններին. կոչ ենք անում այս երկրին վերադառնալ եվրատլանտյան ինտեգրման ուղի՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ։ Ինչ վերաբերում է ընտրական գործընթացին որեւէ մեկի միջամտությանը, ապա դա անընդունելի է»: