ՆԱՏՕ-ն Ռուսաստանին համարում է Դաշինքի անվտանգության հիմնական ռազմական սպառնալիքը առնվազն մինչև 2030 թվականը: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի 2030 թ․ Դաշինքի բարեփոխումների զեկույցում:
Փաստաթուղթը հրապարակվել է կազմակերպության արտաքին գործերի նախարարների՝ դեկտեմբերի 2-ին ավարտվող վիդեոկոնֆերանսի արդյունքում: