Պայմանավորվածության համաձայն՝ Ռուսատսնի և Ուկրաինայի միջև տեղի ունենում գերիների փոխանակման գործընթաց՝ 1000-ը 1000-ի դիմաց ձևաչափով․
Մայիսի 16-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների համաձայն՝ Կիևի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 307 ռուս զինծառայող։
Փոխարենը, Ուկրաինայի զինված ուժերի 307 ռազմագերիներ տեղափոխվել են Կիև։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գերիների փոխանակումը կշարունակվի։





