«Մոսկվան կամրապնդի համագործակցությունը Թեհրանի հետ, պատժամիջոցները չեն խանգարի դրան»,- այսօրվա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Իրանի վրա ճնշում գործադրելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը։
«Այս առումով մենք մտադիր ենք շարունակել համագործակցությունը մեր իրանցի ընկերների հետ և հետևողականորեն ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Արտաքին ճնշումներն ու պատժամիջոցները չեն խանգարի դրան։ Ավելին, դրանք երբեմն նույնիսկ երկարաժամկետ ինչ-որ բան են խթանում երկկողմ շփումներում՝ կատալիզատորի դեր կատարելով գործընթացների արագացման հարցում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարը։