Առնվազն 13 մարդ է զոհվել, 70 մարդ՝ տուժել Մեխիկոյում մետրոյի գծում տեղի ունեցած վթարի և վագոնի փլուզման հետևանքով: Այդ մասին երեքշաբթի օրը հաղորդել է Reuters-ը:
Մեխիկոյի գլխավոր դատախազության գրասենյակը հայտնել է, որ տուժածներին օգնելու համար դեպքի վայր են ուղարկվել մասնագետներ: Ավելի վաղ El Pais թերթը հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Օլիվոս և Տեսոնկո կայարանների միջև: