ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրամայել է լրացուցիչ ուժեր՝ ներառյալ կործանիչներ և ռմբակոծիչներ, տեղակայել Մերձավոր Արևելքում. ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։
«Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքացիներին, Իսրայելին պաշտպանելու, դիվանագիտության միջոցով լարվածությունը թուլացնելու նպատակով պաշտպանության նախարարը հրամայել է տեղակայել հակահրթիռային պաշտպանության հավելյալ կործանիչներ, մի քանի ռազմավարական ռմբակոծիչներ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52», – ասվում է ԱՄՆ ռազմական ներկայացուցչի հայտարարության մեջ:
Ռայդերը ասել է, որ առաջիկա ամիսներին Մերձավոր Արևելք կժամանեն լրացուցիչ ուժեր, քանի որ ավիակիրների հարվածային խումբը, որը գլխավորում է USS Abraham Lincoln ավիակիրը, պատրաստվում է լքել տարածաշրջանը: