Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել միջամտությունը ՉԺՀ-ի ներքին գործերին և դադարեցնել Թայվանին պատվաստանյութեր մատակարարելու խնդրի քաղաքականացումը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում այդպես է մեկնաբանել զանգվածային լրատվամիջոցների տեղեկությունները ԱՄՆ-ի կողմից Թայվանին 2,5 միլիոն չափաբաժին պատվաստանյութեր մատակարարելու մասին:
«Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում չզբաղվել քաղաքական մանիպուլյացիայով պատվաստանյութերի օգնություն ցուցաբերելու պատրվակով և դադարեցնել միջամտությունը ՉԺՀ ներքին գործերին», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: