Համաշխարհային հանրությունը կանգնած է միջուկային ոչնչացման եզրին: Այս կարծիքը Twitter-ի իր էջում հայտնել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Աշխարհում պահվում է մոտ 14 հազար միավոր միջուկային զենք: Մարդկությունը դեռևս անընդունելիորեն մոտ է միջուկային ոչնչացմանը», – ասել է Գուտերեշը:
Նա նաև միջուկային զենքի վերացման և վստահության ու խաղաղության նոր դարաշրջանի սկիզբը դնելու կոչ է արել:
«Եկել է ժամանակը ցրելու միջուկային հակամարտության ամպը», – եզրափակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: