Չինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել կուսակցության նախկին քարտուղար և Bank of China-ի տնօրենների խորհրդի նախագահ Լյու Լիանգեին՝ կոռուպցիայի և անօրինական վարկեր տրամադրելու համար. հայտնում է Reuters-ը ։
Գործակալության տվյալներով՝ պատիժը հետաձգվել է երկու տարով, քանի որ Լիանժն ընդունել է իր մեղքը։ Եթե այս ընթացքում Լյուն նոր հանցագործություններ չգործի, ապա նրա մահապատիժը կփոխարինվի ցմահ ազատազրկմամբ։ Դատարանը նաև որոշել է Լիանգեին ցմահ զրկել քաղաքական իրավունքներից և բռնագրավել անօրինական ճանապարհով ձեռք բերված բոլոր ակտիվները։
Դատարանը վճռել է, որ Լիանժը օգտագործել է իր պաշտոնական դիրքը՝ բազմաթիվ մարդկանց առաջխաղացմանը նպաստելու համար:
Ընդհանուր առմամբ, Լիանժը ավելի քան 121 մլն յուան (մոտ 17 մլն դոլար) կաշառք է ստացել։ Նաև, ըստ դատարանի, Լյուն խախտել է օրենքները՝ հաստատելով ավելի քան 3,32 միլիարդ յուանի վարկեր, ինչը հանգեցրել է ավելի քան 190 միլիոն յուանի վնասների։
2024 թվականի հոկտեմբերին Չինաստանի Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Ֆան Յիֆեյը նույնպես մահապատժի է դատապարտվել երկու տարի տարկետումով։ Նախկին պաշտոնյայի դեմ հարուցված գործը վերաբերում էր 386 միլիոն յուանի (մոտ 55 միլիոն դոլար) կաշառքներին։