Արտակարգ դրություն հայտարարելու հիման վրա ԱՄՆ պատժամիջոցները ոտնահարում են այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի և Կուբայի քաղաքացիների իրավունքները: Այս մասին ժնևում հայտարարել է Մարդու իրավունքների պահպանման վրա միակողմանի հարկադրանքի միջոցների բացասական ազդեցության մասին ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ելենա Դովգանը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների և միջազգային համերաշխության անկախ փորձագետ Օբիորա Օկաֆորը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ-ի կողմից հայտարարված արտակարգ դրությունները հաճախ տևում են տարիներ, իսկ որոշ դեպքերում՝ տասնամյակներ», ասել են նրանք՝ շեշտելով, որ խոսքը «իրական արտակարգ իրավիճակների» մասին չէ: Նման մեխանիզմը «կարծես օգտագործվում է պատժամիջոցների անժամկետ կիրառումն արդարացնելու համար», ասված է հայտարարության մեջ: