Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Փարիզում հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ: Տեսակապով նրանց միացել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Բանակցություններից հետո, որոնց ընթացքում, այդ թվում, քննարկվել է Դոնբասում տիրող իրավիճակը, նրանք կոչ են արել դուրս բերել ռուսական զորքերը Ուկրաինայի և Ղրիմի սահմաններից: Reuters-ը հայտնում է, որ երեք երկրների ղեկավարները այդպիսի հայտարարություն են արել համատեղ տեսակոնֆերանսից հետո: