Վերջին մի քանի շաբաթների ընթացքում տեղի է ունեցել լարվածության թուլացում Թուրքիայի և Ֆրանսիայի միջև: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ անցկացվում է Եվրամիության գագաթնաժողովը:
Ֆրանսիայի նախագահը նաև հավելել է, որ ԵՄ անդամ երկրները նպատակ ունեն վերսկսելու համագործակցությունը Թուրքիայի հետ: