Մադագասկարում կանխվել է նախագահ Անդրի Ռաձուելինայի մահափորձը, հայտնում է Agence France-Presse-ը:
Ըստ հանրապետական դատախազության՝ բերման են ենթարկվել մի քանի «օտարերկրացիներ և Մադագասկարի բնակիչներ»:
Գործակալության աղբյուրը պարզաբանել է, որ «պետական անվտանգության սպառնալիքների հետաքննության շրջանակներում» ձերբակալվածների թվում կան երկու ֆրանսիացիներ: