Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) և Իրանը պայմանավորվել են մինչև հունիսի 24-ը երկարաձգել երկրի միջուկային օբյեկտներում մոնիտորինգի ժամանակավոր տեխնիկական համաձայնագիրը, որն ավարտվել է մայիսի 23-ին: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:
Նրա խոսքերով, ինքը երկար խորհրդակցություններ է անցկացրել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ, որի արդյունքում կողմերին հաջողվել է համաձայնության գալ որոշ հարցերի շուրջ: