Հունգարիային չի բավարարում Եվրամիության բյուջեի հաշվին Ուկրաինային ֆինանսական օգնության ընդլայնման տարբերակներից ոչ մեկը, որն առաջարկել է Եվրահանձնաժողովը։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, հավելել՝ կառավարությունը մտադիր չէ Ուկրաինային տալ հունգարացիների գումարները:
Նրա խոսքով՝ Հունգարիան նախկինի պես առարկում է բյուջետային փոփոխությունների վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկին։
Օրբանը կարծիք է հայտնել, որ Ուկրաինային անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել, սակայն Եվրամիության երկրները դրա համար պետք է ֆինանսավորման արտաբյուջետային աղբյուրներ գտնեն։