Հնդկաստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են պակիստանամետ ծայրահեղական Լաշքար-է-թայբա ծայրահեղական խմբավորման առնվազն երկու գրոհայինների հյուսիսային Ջամմու և Քաշմիր տարածքում։ Այդ մասին այսօր հաղորդել է The Times of India-ն՝ վկայակոչելով տարածաշրջանային ոստիկանության աղբյուրներ:
Զինված ծայրահեղականները ոչնչացվել են Բարամուլլա շրջանում Հնդկաստանի անվտանգության ուժերի հակաահաբեկչական գործողության ընթացքում: Նրանց թվում է եղել օտարերկրացի վարձկան, որը նախկինում հետախուզվում էր Հնդկաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակումների համար:











