ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 30-ին հայտարարել է նոր զենիթային հրթիռի փորձնական արձակման մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի ռադիոկայան:
Աղբյուրի համաձայն, արձակումն իրականացվել է նպատակ ունենալով «հաստատել արձակման կայանքի և ռադիոլոկացիոն կայանի գործնականությունն ու ստուգել հրթիռի մարտական հատկությունները», որը մշակվել է ԿԺԴՀ Ռազմական գիտությունների ակադեմիայի կողմից: