Իսրայելի դեմ ռազմական գործողությունը պատասխան է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի և մյուսների սպանությանը. հայտարարել է Իրանի բանակի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։
Նա նշել է, որ ռազմական ավիացիայի համարժեք միջոցառումների արդյունքում հարձակման են ենթարկվել Իսրայելի MOSSAD օբյեկտներից մեկը, ինչպես նաև երեք խոշոր ավիաբազա։ Այդ ռազմական օբյեկտներից մեկը Հացերիմ ավիաբազան էր, որի անձնակազմը մասնակցել է «Հըզբոլլահի» առաջնորդ Շեյխ Հասան Նասրուլլայի սպանությանը։