ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանն առ այն, թե իբրև «Ֆրանսիան հող է նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմներ սանձազերծելու համար»:
«Գիտեք՝ մեզ ընդհանրապես չի զարմացնում Բաքվի կողմից Ֆրանսիայի գործողությունների վերաբերյալ նման կտրուկ գնահատականը: Կարծում ենք՝ և՛ Բաքվում, և՛ մի շարք այլ վայրերում արդեն հոգնել էր Փարիզի կպչունությունից, որը Հարավային Կովկասում իր քաղաքական անունը վերականգնելու անհաջող փորձեր է անում», – ասել է Զախարովան:
«Ցավոք, Հարավային Կովկասում (ռազմական գործողությունների-Խմբ.) կրկնության ռիսկերը պահպանվում են: Այս առնչությամբ Ռուսաստանը հետևողականորեն աշխատում է տարածաշրջանային բոլոր երկրների և հարևան պետությունների շահերի հիման վրա տարածաշրջանը կայունության, բարգավաճման ու զարգացման գոտու վերածելու ուղղությամբ», – շարունակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նա ընգծել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացքում արևմտյան միջնորդների, մասնավորապես՝ Ֆրանսիայի նպատակները միանգամայն այլ են. նրանք ցանկանում են Հարավային Կովկասը վերածել աշխարհաքաղաքական դիմակայության գոտու վերածել: