Կուբայի իշխանությունների ավելի քան 100 հազար կողմնակիցներ այսօր ցույցի համար հավաքվել էին Հավանայի կենտրոնում՝ դատապարտելու անցյալ կիրակի տեղի ունեցած անկարգությունները և աջակցելու հանրապետության ղեկավարության քաղաքական ուղեգծին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին շաբաթ օրը հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարարությունը:
«Ավելի քան 100,000 մարդ հավաքվել է վաղ առավոտյան՝ առաջնորդվելով իրենց երկիրը ինչպես արտաքին միջամտություններից, այնպես էլ կղզում անկարգություններից պաշտպանելու ցանկությամբ, անկարգություններից, որոնց նպատակն է երկրում քաղաքական անկայունության ստեղծումը», հայտնել է գերատեսչությունը Twitter-ում: Հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել երկրի նախագահ Միգել Դիաս-Կանելը:










