Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) վարում է պաշտպանական քաղաքականություն և չի նախատեսում զորքեր ուղարկել Աֆղանստան: Այս մասին «Միռ 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Դրանք բացարձակապես անհիմն մտավախություններ են: ՀԱՊԿ-ը բացառապես պաշտպանական ռազմաքաղաքական կազմակերպություն է: Այն կարող է օգտագործել հավաքական պաշտպանական ուժեր միայն ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակներում», -ասել է Զասը: