Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է միանգամից ազատ արձակել մնացած բոլոր իսրայելցի պատանդներին։
«Մենք պատրաստ ենք երկրորդ փուլին, որի ընթացքում բանտարկյալները կփոխանակվեն մեկ գլխավոր քայլով՝ համաձայնություն, որը կհանգեցնի մշտական հրադադարի»,- ՀԱՄԱՍ-ի խոսքերն է մեջբերում Аl Jazeera-ն։
Արմատականները հայտարարեցին նոր նախաձեռնության մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ արտահայտվեց Գազայում պահվող իսրայելցի բանտարկյալների աստիճանական ազատ արձակմանը: Նրանց ընտանիքների անդամները նաև կոչ են արել ՀԱՄԱՍ-ին անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին։
Հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայում պահվող պատանդներին ազատ արձակելու և անկլավում հրադադարի ռեժիմ մտցնելու շուրջ։ Համաձայնագիրը, որը ներառում է երեք փուլ, ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։ Ըստ պայմանավորվածությունների՝ համաձայնագրի առաջին փուլի իրականացումը կտևի 42 օր, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը պետք է ազատի առնվազն 33 իսրայելցի պատանդների՝ Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցի գերիների դիմաց։
19 պատանդ արդեն վերադարձել է Իսրայել։