Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման մարտական թև «Իզզեդդին ալ-Քասամ բրիգադները» հայտարարել են պայթուցիկով անօդաչու թռչող սարքերով Միջերկրական ծովում գազային պլատֆորմի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է Al Mayadeen հեռուստաալիքը:
Ըստ արմատականների, տեղական արտադրության այսպես կոչված «Շիհաբ» կամիկաձե անօդաչու թռչող սարքերը, որոնք թռչում են ցածր բարձրության վրա, առաջին անգամ մասնակցում են Իսրայելի դեմ «Երուսաղեմի թուր» կոչվող գործողությանը:
Արմատականները սպառնացել են կոշտ պատասխանել «շարունակվող ագրեսիային» և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ու ակտիվիստների սպանությանը:




