Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների կեսին՝ մի շարք պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակումով։ Փոխանակումը պետք է տեղի ունենա 60-օրյա հրադադարի շրջանակներում. հայտնում է եգիպտական «Ալ-Քահիրա ալ-Իխբարիա» հեռուստաալիքը։
Աղբյուրի համաձայն՝ եգիպտացի և կատարցի միջնորդների առաջարկը, որին համաձայնել է ՀԱՄԱՍ-ը, ներառում է նաև իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայի խորքից՝ մարդասիրական օգնության անարգել մուտքն անկլավ ապահովելու համար։