Նոր տիպի կորոնավիրուսի ծագումը ուսումնասիրող միջազգային առաքելության նախնական զեկույցը կհրապարակվի հաջորդ շաբաթ: Ժնևում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրայեսուսը։
«Փորձագետներն այժմ աշխատում են նախնական զեկույցի վրա, որը, հուսով ենք, կհրապարակվի հաջորդ շաբաթ, իսկ վերջնական ամբողջական զեկույցը կհրապարակվի առաջիկա շաբաթներին», – նշել է ԱՀԿ-ի ղեկավարը:
Նրա խոսքով ՝ փորձագետների ուղեւորությունը Ուհան չի տվել բոլոր պատասխանները, բայց դրա օգնությամբ ստացվել են տվյալներ, որոնք կմոտեցնեն կորոնավիրուսի ծագումը բացահայտելուն: