«Ըստ վերջին տվյալների՝ ինքնաթիռում գտնվող 32 մարդ ողջ է և բուժվում է»,- հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ավագ դատախազը։
Նա տեղեկացրել է, որ վերջնական թվեր դեռ չկան։
Հիշեցնենք, որ Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքում:
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 25 մարդ հոսպիտալացվել է։