Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը կարծում է, որ Ռուսաստանն իբր պատրաստվում է Ղրիմում միջուկային զենք պահել: Նման հայտարարությամբ նա հանդես եկավ չորեքշաբթի օրը՝ տեսակապով ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի առջև, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ղրիմի ենթակառուցվածքները պատրաստվում են միջուկային զենքի պահեստավորման համար», ասել է նա՝ առանց որևէ ապացույց բերելու:
 
			 
     
			





