Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ռուսաստանի Բրյանսկ քաղաքի Սովետսկի շրջանի վրա։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, իր Telegram ալիքում հայտնել է Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ բազմաբնակարան շենքի մի քանի բնակարաններում վնասվել են ճակատային մասը և ապակեպատումը», – գրել է նա։
Բոգոմազը հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհեր չկան. արտակարգ ծառայությունները աշխատում են։





