Ռուսական պատվիրակությունը պատրաստ է մեկնել Ստամբուլ՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների երրորդ փուլի համար. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսական պատվիրակությունը պատրաստ է գնալ Ստամբուլ՝ [բանակցությունների] երրորդ փուլի համար», – ասել է դիվանագետը։
Բացի այդ, ինչպես նշել է Զախարովան , ինքը տեղյակ չէ Ուկրաինայից Ռուսաստանի հետ բանակցությունների նոր փուլի պատրաստակամության վերաբերյալ որևէ ազդանշանի մասին։
«Մենք ակնկալում ենք, որ Կիևը նույնպես կգործի ձեռք բերված պայմանավորվածությունների ոգով և կշարունակի բանակցային գործընթացը», – ամփոփել է նա։





