Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկի խոսքերով, Կիևը ցավում է, որ Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է զենք տրամադրելուց և ակնկալում է, որ Բեռլինը կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ջանքերին: Այս մասին նա հայտարարել է գերմանական Loyal ռազմաքաղաքական ամսագրի հունիսյան համարում հրապարակված հարցազրույցում:
Երեքշաբթի օրը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը համոզմունք էր հայտնել, որ Ուկրաինային զենքի մատակարարումը չի օգնի լուծել Դոնբասում առկա հակամարտությունը:
Մելնիկը նաև պնդել է, որ Գերմանիան պետք է օգնի Կիևին դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: «Մենք ավելի շատ քաջություն և աջակցություն կցանկանայինք տեսնել Բեռլինից:․․․ Մենք պահանջում ենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ այն ժամանակ խոստացված բանակցությունները սկսվեն 2021 թվականին», ասել է դեսպանը: