Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ «բանակցություններ են ընթանում» Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ քննարկումները Մինսկից տեղափոխելու հարցի շուրջ:
«Պատրաստվու՞մ ենք արդյոք տեղափոխել մեր բանակցությունները Մինսկից: Իհարկե, այդպիսի հարց դրված է: Այսօր բանակցություններ են ընթանում», ասել է նա Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստին հաջորդած ճեպազրույցում: Սակայն նա չի հստակեցրել, թե ով է մասնակցում այս քննարկումներին:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե Ուկրաինան կարո՞ղ է արդյոք դատական կարգով պարտադրել բանակցային կողմերին դրանք այլ տեղ տեղափոխել, Դանիլովը պատասխանել է, որ դա անհնար է: «Ցավոք, այդպիսի դատարան գոյություն չունի», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: