ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հարավային Կորեայի հետ հաղորդակցության ուղիները կարող են վերականգնվել հոկտեմբերի սկզբից, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, առաջարկեց ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայությամբ պատերազմի ավարտ հայտարարել Կորեական թերակղզում: Նրա կարծիքով, դա հնարավորություն կտա աշրջելի առաջընթացի հասնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործում:
Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույր Կիմ Յո Չժոնն ի պատասխան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է ոչ միայն խաղաղություն հռչակել Հարավային Կորեայի հետ, այլև վերականգնել միջկորեական կապի գրասենյակը և անցկացնել երկրների ղեկավարների գագաթաժողով։