Լոնդոնի գագաթնաժողովում Ուկրաինային ֆինանսական աջակցության ավելացումը հաշվարկվել է պատերազմը շարունակելու համար. հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Լոնդոնում Ուկրաինայի և Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովի արդյունքները։
Նրա խոսքով՝ գագաթնաժողովում արված հայտարարությունները վկայում են այն մասին, որ Եվրոպան խաղաղություն չի ցանկանում։
«Ակնհայտորեն նախատեսված է ոչ թե որպես խաղաղության ծրագիր, այլ որպես ռազմական գործողությունների շարունակություն։ Մենք դա հենց այդպես ենք հասկանում։ Մնացածը կախված կլինի նրանից, թե ինչ խաղաղության ծրագրեր կկազմվեն, ինչ խաղաղության ծրագրեր կքննարկվեն»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյո՞ք Եվրոպան կարող է դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում։
«Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը պետք է զգալի ջանքեր գործադրի Վաշինգտոնի հետ երկխոսությունը նկատի ունենալով, որպեսզի ինչ-որ կերպ չեզոքացնի այն տհաճ համը, որը հավանաբար մնացել է Սպիտակ տանը Զելենսկու հետ շփվելուց հետո։ Ակնհայտ է, որ դա հեշտ չի լինի անել։ Ավելին՝ կարևոր է, որ ինչ-որ մեկը ստիպի Զելենսկուն փոխել իր դիրքորոշումը։ Նա խաղաղություն չի ուզում։ Ինչ-որ մեկը պետք է ստիպի Զելենսկուն խաղաղություն խնդրել։ Եթե եվրոպացիներին դա հաջողվի, ապա նրանք արժանի են հարգանքի ու գովասանքի»,- ընդգծել է Պեսկովը։