Կապիտոլիումի ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում 29 ոստիկանի նկատմամբ՝ հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի մոտ անկարգությունների ընթացքում նրանց գործողությունների առնչությամբ: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Բացի դրանից, իրավապահ մարմինների ևս վեց աշխատակիցներ ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից: Նշվում է, որ հանրահավաքի ժամանակ հեռացված ոստիկաններից մեկը լուսանկարվել է ցուցարարի հետ, մեկ այլ իրավապահ աշխատակից ցուցարարներին ուղղորդել է ԱՄՆ Կոնգրեսի շենքի շուրջը: