Թուրքիայի Միլլի Մեջլիսում (խորհրդարան) բյուջեի նախագծի քննարկման երկրորդ օրը պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցությունից պատգամավոր Զաֆեր Ըշըքի և ընդդիմադիր «Լավ» կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի միջև, ինչին միջամտել են նաև այլ պատգամավորներ:
Ծեծկռտուքի արդյունքում ընդդիմադիր «Լավ» կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց: