ԱՄՆ ժամանակով շաբաթ երեկոյան ուկրաինական պատվիրակությունը կժամանի Միացյալ Նահանգներ՝ շարունակելու Ժնևում անցյալ շաբաթավերջին կայացած խորհրդակցությունների հիման վրա խաղաղության ծրագրի շուրջ քննարկումները, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ամերիկյան կողմը կառուցողական մոտեցում է ցուցաբերում, և լիովին հնարավոր է առաջիկա օրերին ավարտել քայլերը՝ որոշելու համար, թե ինչպես կարելի է արժանապատվորեն ավարտել պատերազմը։ Ուկրաինական պատվիրակությունն ունի անհրաժեշտ հրահանգները, և ես ակնկալում եմ, որ իմ գործընկերները կաշխատեն Ուկրաինայի հստակ առաջնահերթությունների համաձայն», – գրել է նա սոցիալական ցանցերում։





