Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Լիբանանում հոկտեմբերի 15-ը հայտարարված է սգո օր

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հոկտեմբերի 15-ը սգո օր է հայտարարել Բեյրութում հրաձգության հետևանքով զոհվածների համար, ասված է Լիբանանի կառավարության գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Այս օրը փակ կլինեն բոլոր պետական ​հաստատությունները, ինչպես նաև պետական ​​ու մասնավոր դպրոցները:

Հինգշաբթի օրը Բեյրութում կրակոցներ եղան, որոնք սկսվել էին 2020 թվականի նավահանգստի պայթյունի հետաքննությունից դժգոհ շիա կուսակցությունների բողոքի ցույցերի ժամանակ: Ականատեսների վկայությամբ՝ անկարգությունները հրահրել են դիպուկահարները, ովքեր կրակ են բացել տանիքներից, գրում է ՏԱՍՍ-ը: Արդյունքում առնվազն վեց մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ տուժել է: