ՑԱՀԱԼ-ը և «Հըզբոլլահը» հայտնել են փոխադարձ հարվածների մասին: Իսրայելական կողմի տվյալով՝ լիբանանյան շարժումը 70-ից ավելի հրթիռ է արձակել, մեծ մասը խոցվել է: Իսրայելի տարածքում զոհերի և ավերածությունների մասին պաշտոնական տեղեկություն չի հաղորդվում:
ՑԱՀԱԼ-ն էլ շարունակել է հրթիռակոծել Լիբանանի հարավը, Բեյրութի արվարձաններն ու կենտրոնական տարածքները: Ըստ իսրայելական կողմի՝ նախքան հարվածներ հասցնելը զինված ուժերը մի շարք բնակավայրերի բնակիչների կոչ են արել լքել իրենց տները:
Լիբանանյան կողմի տվյալով՝ երկրում զոհերի թիվն արդեն հատում է 2000-ը: Մարդիկ տարհանվում են: Հայտնի է մեկ միլիոնից ավելի ներքին տեղահանվածի մասին:
Հուսիներն էլ պարբերաբար հարվածում են Իսրայելի տարածքին: Հայտնի է, որ երեկ ամերիկյան զինված ուժերը թիրախավորել են Եմենում գտնվող 15 օբյեկտ, որոնք կապ ունեն «Անսար Ալլահ» շարժման հետ:
Մարտերը շարունակվում են նաև Գազայի հատվածում: ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ հրթիռակոծվել է դպրոցներից մեկի շենքը, որտեղ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներ են եղել: