Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Աֆղանստանում հաստատված իրավիճակի մասին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Կողմերը քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը երկրի ղեկավարի փախուստից, գործող կառավարության փլուզումից հետո և ռեժիմի փաստացի փոփոխության ֆոնին», ասել են Ռուսաստանի դիվանագիտական ծառայությունից:
Զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Լավրովն ու Բլինկենը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները մյուս շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ երկրում իշխանափոխությունից հետո Աֆղանստանում երկխոսության աջակցման նպատակով:




