Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չորեքշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման հեռանկարները: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Իրանի միջուկային ծրագրի կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիարժեք իրականացումը վերականգնելու հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր», – ասված է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:











