Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցում հույս է հայտնել, որ իրավիճակը խաղաղ կերպով կկարգավորվի հանրապետությունում:
«Այվազյանը տեղեկացրեց հանրապետությունում իրադարձությունների վերջին զարգացումների մասին: Ռուսական կողմը շեշտեց, որ մենք իրավիճակը համարում ենք Հայաստանի ներքին գործ, հույս ունենք, որ դա կկարգավորվի խաղաղ ճանապարհով», – ասված է ՌԴ ԱԳՆ-ի այսօրվա հայտարարության մեջ:



