ՌԴ Գամալեյա կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը մեկնաբանել է SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ «լայթ պատվաստանյութ» ստեղծելու ծրագրերի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նրա, նման որոշումը հնարավորություն կտա պատվաստել մեծ թվով քաղաքացիների: Այնուամենայնիվ, նա շեշտել է, որ այդպիսի պատրաստուկի գործողության տևողությունը կլինի ավելի կարճ:
Մասնագետը նշել է, որ նման պատվաստանյութը արագորեն կնվազեցնի երկրում վարակվածության և մահվան դեպքերի թվի աճը: