Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին հայտարարել է, որ երկրի իշխանությունները գիտեն իր նկատմամբ մահափորձ կատարածների անունները, և խոստացել է, որ մոտ ապագայում նրանց կկալանավորեն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հետապնդում ենք նրանց, ովքեր իրականացրել են երեկվա հանցագործությունը, մենք նրանց շատ լավ գիտենք և շուտով կհրապարակենք նրանց անունները: Դա նրանք են, ովքեր ձգտում են մեր երկիրը վերածել ավազակապետության, բայց մենք դա թույլ չենք տա» կառավարության արտահերթ նիստում ասել ե նա։
Ալ-Քազիմին նշել է, որ Իրաքում կան ուժեր, որոնք դժգոհ են երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներից և կոռուպցիայի դեմ պայքարից։