Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին հայտարարել է, որ մտադիր է հուլիսի 26-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել արաբական հանրապետության տարածքում ամերիկյան զինված ուժերի ներկայությունը դադարեցնելու հարցը:
Միևնույն ժամանակ, Իրաքի վարչապետը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների դերը Իրաքում՝ նշելով, որ ամերիկյան իշխանությունները Բաղդադին օգնել են «ոչ միայն ռազմական տեսանկյունից, այլև կրթական, մշակութային, տնտեսական և այլ ոլորտներում»: Նա հավելել է, որ ԱՄՆ օգնությունն ապագայում կարեւոր կլինի երկրի բանակի պատրաստման համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:










